ՄաքՔարթնիի և Լենոնի թաքուն մրցակցությունը
Անգլիացի ռոք երգիչ, The Beatles-ի հիմնադիրներից Փոլ ՄաքՔարթնին 60 minutes հաղորդմանը պատմել է խմբի գոյության ժամանակ Ջոն Լենոնի հետ ունեցած մրցակցային հարաբերությունների մասին։ Երաժշտի խոսքով, իրենց մրցակցությունն ազդում էր խմբի գործունեության վրա։ Երբ Լենոնը գրել է Strawberry Fields երգը, ՄաքՔարթնին ձգտել է գրել ավելի լավ երգ, և նա հորինել է Penny Lane-ը։
ՄաքՔարթնին նշել է, որ թաքուն մրցակցության պատճառով իրենք շատ հազվադեպ են միմյանց գովել։ Նա հիշել է, որ Լենոնին իսկապես դուր է եկել իր երգերից միայն մեկը՝ Here, There and Everywhere, որն ընդգրկվել էր Revolver ալբոմում։ ՄաքՔարթնին խոստովանել է, որ ինքն էլ հազվադեպ էր գովում Լենոնին, և դրա համար նա պետք է մի քիչ խմած լիներ։
The Beatles-ի փլուզումից հետո ՄաքՔարթնին սկսել է սոլո կարիերա։
Հարակից հրապարակումներ`
- 36 տարվա ընթացքում առաջին անգամ Փոլ ՄաքՔարթնին գլխավորել է ամերիկյան հիթ-շքերթը
- Փոլ ՄաքՔարթնին թողարկել է նոր սոլո ալբոմ
- Փոլ ՄաքՔարթնին՝ Beatles -ի և Rolling Stones-ի թշնամության մասին