Մնացականյանը Յագլանդի հետ հանդիպմանը կարևորել է զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարումը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
ԱԳՆ տեղեկատվության ու հանրային դիվանգիտության վարչության փոխանցմամբ, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, քննարկել են ԵԽ-ին Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի արտգործնախարարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, նոր կառավարության ծրագրային առաջնահերթություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ բանակցային գործընթացի առաջմղման համար կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարումը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խումբ. Համապարփակ կարգավորումը կպահանջի բոլոր կողմերից փոխզիջումներ
- Մնացականյան. Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության սկզբունքներ
- Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը
- Մնացականյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից իրավիճակի լարման փորձերի վրա
- Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ