Հասարակություն 17:57 28/09/2018 Հայաստան

«Նորմալ Երևան», «նորմալ կանգառ»

Երևանում  կանագառների, մեղմ ասած, ոչ պատշաճ վիճակին  Panorama.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է։ Ցավոք, խնդրի բարձրաձայնումից հետո այն չի վերացվել։ +41 աստիճան շոգին մարդիկ ստիպված էին  տրանսպորտին սպասել ուղիղ արևի ճառահայթների տակ։

Կանգառասրահ ունեցող կանգառներում էլ վիճակը մխիթարող չէ, ընդհանրապես կանգառասրահից, կանգառի տարածքից  դուրս տրանսպորտին ավելի շատ մարդ է սպասում, քան այդ տարածքում։ Կանգառասրահը նեղ է, նստարանին նստածներին մեջքով կանգնելն ամոթ է ու անհարմար, կանգառում գտնվողների համար էլ մոտեցող ավտոբուսն ու միկրոավտոբուսը տեսանելի չեն։

«Նորմալ Երևան»  նախագծի առաջին թողարկումը վերաբերում է Երևանի կանգառներին։ Խնդրի ու առաջարկվող լուծման մասին տեսանյութը մեկ օրում դիտել է ավելի քան 5.5 հազար օգտատեր, կիսվել  մոտ 7 տասնյակ մարդ՝ «կարևոր», «ընտիր նախաձեռնություն», «Նորմալ Երևան եմ ուզում, նորմալ կանգառ, նորմալ տրանսպորտ», «շատ լավ նախաձեռնություն Երևանը կյանքի համար հարմար դարձնելու համար»  ու նմանատիպ այլ մեկնաբանություններով։ Շատերն էլ նորընտիր քաղաքապետին ու քաղաքային իշխանությանը կոչ են անում անարձագանք չթողնել այն։


Նախագծի համահեղինակներն են Սերգեյ Տոնոյանն ու Հայկ Զալիբեկյանը։ Երևանի խնդիրները նրանք արդեն մի քանի տարի ուսումնասիրում են, անընդհատ լուծումներ գտնելու փնտրտուքների մեջ են։ Երևանում տեսածը համեմատում են այլ քաղաքների խնդիրների հետ, ուսումնասիրում հաջողված լուծումներից, փորձում տեղայնացնել։

Panorama.am-ի   հետ զրույցում  նախագծի հեղինակներից Սերգեյ Տոնոյանը պատմեց նախաձեռնության մասին՝ առաջին հերթին շեշտելով, որ այն բիզնես պրոեկտ չէ։  Մասնագիտությամբ քաղաքագետ Տոնոյանը սկսել է Երևանում մարդկանց տեղաշարժին խանգարող խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների  մասին խոսել դեռ 2013-ից, երբ սկսեցին տրանսպորտի թանկացման դեմ ակցիաները։

«Հրապարակված տեսանյութում կանգառների հետ կապված ոչ խնդիրները, ոչ էլ լուծումները մինչև վերջ ներկայացված չեն։  Մենք միայն անդրադարձել ենք կանգառասրահներին ու ցուցանակներին, բայց խնդիր կա սահմանափակ կարողություններով մարդկանց՝ տրանսպորտից օգտվելու հետ կապված։ Մենք չենք անդրադարձել նաև կանգառներում կայանող տաքսիների խնդրին, ինչի հետևանքով ավտոբուսները երբեմն ստիպված են լինում ողևորին իջացնել 2-րդ կամ 3-րդ գծում։ Այն ինչ կա Երևանում, ֆորմալ առումով կանգառների հետ կապ չունեն»,-ասում է հեղինակը։

Խնդիրն ուսումնասիրած տղաները եկել են համոզման, որ այն առաջանում է կանգառի նշանի,  թերթի կրպակների, գովազդային  վահանակների, կանգառասրահների ոչ ճիշտ տեղադրման, ոչ ճիշտ չափերի պատճառով։ Դրանք խանգարում են կանագառասրահում սպասողներին տեսնել, թե որ համարի երթուղայինն է կամ ավտոբուսն է մոտենում, բացի այդ կանգառի նշանի  սխալ տեղադրված լինելու հետևանքով վարորդները սխալ տեղում են կայանում, դա էլ հանգեցնում է նրան, որ տրնսպորտայիան միջոցների հերթը երբեմն հասնում է մինչև մոտակա խաչմերուկ։

Նախագծի հեղինակներն  առաջարկում են կանգառը հրապուրիչ դարձնել, նախ սլաքներով տեղեկացնել, թե տվյալ կանգառից որ համարի ավտոբուսով, երթուղայինով որ ուղղությամբ կարելի  է գնալ, պետք է կանգառասրահի ձախ պատը չլինի կամ էլ թափանցիկ լինի, որպեսզի մոտեցող տրանսպորտային միջոցը տեսնեն, պետք է կանգառասրահում լինեն առանձնացված նստարաններ, ինչի արդյունքում նստարաններում պառկելու հնարավորություն գրեթե չի լինի, բացի այդ պետք է լինեն հենարաններ, կանգնած սպասողների համար։ Ըստ հեղինակների, պետք է կանգառում լինի քարտեզ, գովազդ, չվացուցակ, հեռախոսը լիցքավորելու հնարավորություն, ինտերնետ կապ։ Եթե տվյալ հատվածում երթևեկությունը խիտ է,  առաջարկվում է ստեղծել մեկ կամ մի քանի նման կանգառասրահներ։

Ս. Տոնոյանի խոսքով, իրենք չեն հաշվել, թե ինչքան գումար կծախսվի իրենց նկարագրած մեկ կանգառասրահ ունենալու համար։

«Երևանի կանգառասրահները բավականին մաշված են, դրանց փոխելու ժամանակն ուշ թե շուտ գալու է։  Ես չեմ կարծում, որ մեր առաջարկած տարբերակն էականորեն կտարբերվի քաղաքապետարանի նախատեսելիք  ծախսից։ Նորից եմ կրկնում, այստեղ գումարի հարցը չէ, այլ խնդիրներին համալիր մոտեցում ցուցաբերելը։ Իհարկե միանգամից փոխել հնարավոր չէ, բայց պետք է կամաց-կամաց սկսել խնդիրներին լուծում տալ»,-ասաց նա։

Քաղաքապետարանից, տրանսպորտի նախարարությունից կամ էլ պետական այլ մարմիններից արձագանք չի եղել։ Սակայն դա չի խանգարում, որ նախագծի հեղինակները բարձրաձայնեն քաղաքում առկա այլ խնդիրների մասին ու իրենց պատկերացրած լուծումներն առաջարկեն։

Նախագծի հեղինակները մտադիր են անդրադառնալ Երևանում առկա բազում խնդիրների, որոնք վերաբերում են ենթակառուցվածքներին, քաղաքի ձևավորմանը, մշակութային ասպեկտներին՝  առաջարկելով տեխնիկական լուծումներ։ Երկրորդ թողարկումը լինելու է Սարյան փողոցի անցումների մասին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}