ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերագործարկման մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով երկրում փոքր բիզնեսի ոլորտի զարգացման և խթանման կարևորությունը, սկսում է փոքր ու միջին բիզնեսի ակտիվ վարկավորում: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ստանալ վարկ նոր բիզնես սկսելու կամ արդեն գոյություն ունեցող բիզնեսը զարգացնելու նպատակով՝ առավել շահավետ պայմաններով:
ՎՏԲ-Հայաստան Բանկից հայտնում են, որ նոր պրոդուկտային շարքի շրջանակներում Բանկն առաջարկում է ՀՀ դրամով վարկեր և վարկային գծեր նվազեցված տոկոսադրույքով՝ սկսած տարեկան 13%-ից: Նոր պրոդուկտային շարքը ներառում է նաև անգրավ վարկեր մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով հայտի քննարկման և հաստատման նվազագույն ժամկետով:
Բիզնես-վարկերի մարման ժամկետները.
• շրջանառու միջոցների համալրման համար՝ մինչև 36 ամիս
• հիմնական միջոցների համալրման և վերաֆինանսավորման համար՝ մինչև 60 ամիս ժամկետով:
Վարկերը և վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում Հայաստանի հանրապետության տարածքում առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում։
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է պրեմիում դասի նոր «Պրիվիլեգիա» մասնաճյուղը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր առանց հաճախորդի եկամուտների վերլուծության
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հեռահար ծառայությունների նոր հնարավորություններ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները
- ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ Վանաձորի Պետական համալսարանի լավագույն ուսանողի համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան