Սիրիացի նկարչի ցավոտ հիշողությունները
Նկարիչ Նաջահ Ալ-Բուկաին նկարել է իր հիշողությունները խոշտանգումների մասին, որոնք նա զգացել է սիրիական հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող բանտում: Եվրանյուզը գրում է, որ երեք տարի առաջ նա փախել է Սիրիայից և այժմ բնակում է Ֆրանսիայում։ Նա հույս ունի, որ կվերադառնա հայրենիք, սակայն միայն նախագահ Բաշար Ասադի հեռանալուց հետո։
«Ես զգում եմ, որ պետք է շարունակեմ հեղափոխությունը։ Ես նկարում եմ և այդպես դատապարտում եմ այն, ինչ տեսել եմ սիրիական բանտում՝ այդպես շարունակելով հեղափոխությունը։ Եթե ես դադարեմ նկարել այդ թեմայով, դա կնշանակի, որ ես հանձնվում եմ և ասում, որ Բաշար Ասադը մեզ հաղթել է»,- ասել է նկարիչը։
Նաջահ Ալ-Բուկաին նշել է, որ հիշողություններն իրեն մինչ այժմ տանջում են. «16 մետր երկարություն և երեք մետր լայնություն ունեցող տարածքում միաժամանակ գտնվում էր 190-220 մարդ։ Այնտեղ հարցաքննում էին և խոշտանգում՝ կիրառելով տարբեր մեթոդներ՝ գերմանական աթոռ, էլեկտրաշոկ։ Բայց ամենասարսափելին այն էր, թե ինչպես էին բեռնափաթում դիակները»։
«Սիրիական մշակույթի քարավան»-ը (Syrian Cultural Caravan) նորվեգական ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ միավորում է վտարված նկարիչներին և արվեստի գործիչներին. նրանց աշխատանքները ճանապարհորդում են Եվրոպայի երկրներով, որպեսզի մարդկանց ուշադրությունը սևեռեն Սիրիայում շարունակվող հակամարտության վրա։