Հոլանդիայում ևս մեկ հայ ընտանիքի արտաքսում է սպառնում
Երիտասարդ աղջիկն ու նրա ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են Նիդերլանդների Կաթվեյկ համայնքի եկեղեցի, որպեսզի խուսափեն Հայաստան արտաքսվելուց։ Ընտանիքն ապրում էր Կաթվեյկի փախստականների կենտրոնում ու եկեղեցու անդամ է, գրում է Dutch News-ը։
Հայարփին, ով Թիլբուրգի համալսարանում տնտեսագիտություն է սովորում, նրա քույրը, եղբայրը ու ծնողները ապրում են Նիդերլանդներում 9 տարի, սակայն նրանց սպառնում է արտաքսում Հայաստան։
Հայարփին թվիթերում տարածած տեսանյութում ասում է, որ իր ընտանիքը ստացել է փախստականի կարգավիճակ 3 առանձին դատական լսումների արդյունքում, սակայն պետությունը բողոքարկել է դրանցից յուրաքանչյուրը։ Դրանք մերժվել են 3 տարի առաջ։
Ընտանիքը հույս ունի, որ արդարադատության նախարար Մարկ Հարբերսը կօգտագործի իր լիազորությունները ու թույլ կտա իրենց մնալ, ինչպես արվեց հայազգի երեխաներ Լիլիի ու Հովիկի դեպքում։
Հաղորդվում է, որ այս գործը հատկապես ամոթալի է կոալիցիոն կառավարության համար, քանի որ Հայարփին «ChristenUnie» կուսակցության ակտիվ անդամ է, որը պայքարում էր երեխաների համաներման որոշման մեջ՝ մինչ կոալիցիոն կառավարության մաս դառնալը։
Կուսակցությունը ներգրավված էր ու լոբբիստական աշխատանք էր տանում կուլիսների հետևում՝ համոզելու Հարբերսին մտափոխվել ու թույլ տալ Լիլիին ու Հովիկին մնալ Նիդերլանդներում։
Հարակից հրապարակումներ`
- Հայ երեխաները կշարունակեն ապրել Նիդերլանդներում
- Հայ երեխաների արտաքսման հարցը ՄԻՊ-ը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ