Ստեփանակերտի ուռուցքաբանական նոր կենտրոնը շահագործման կհանձնվի հոկտեմբերին
Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր շենքը պատրաստ է ծառայելու իր նպատակին: Շահագործումը նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Ազգային ժողովում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ից ժամանած բժիշկները վիրահատություններ կկատարեն նաև նոր ուռուցքաբանական կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան