Գերմանիային զայրացրել է Էրդողանի համար Բեռլինում փռված կարմիր գորգը
Երկու տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, որին նախագահ Էրդողանը պատասխանեց իշխանության կենտրոնացմամբ ու ճնշումներով։
Նա տասնյակ հազարավոր ակտիվիստների ու լրագրողների նետեց բանտեր, այդ թվում որոշ գերմանացի քաղաքացիների, ինչը ևս նպաստեց թուրք-գերմանական հարաբերությունների վատթարացմանը,-այս մասին գրում է euronews-ը։
Սակայն նախօրեին Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով ժամանել էր Բեռլին, ում Բեռլինում դիմավորել են կարմիր գորգով, պատվո շքախմբով ու անգամ պետական ընթրիքով։
Սակայն որոշ ընդդիմադիրներ հրաժարվել են մասնակցել ընդունելությանը, մտահոգություն հայտնելով մի մարդուն ընկերության ձեռք մեկնելու կապակցությամբ, ով ընդամենը ամիսներ առաջ Գերմանիային մեղադրում էր «նացիստական մարտավարության» համար։
Նշվում է, որ Էրդողանը ժամանելիս ստիպված է եղել սպասել ինքնաթիռում, քանի որ կարմիր գորգի փռելը նախատեսվածից երկար է տևել։ Օդանավակայանում Էրդողանի այցի դեմ բողոք ակցիա էր տեղի ունենում՝ «Լրագրողները բանտում, Էրդողանը՝ Բեռլինում» պաստառներով։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան