Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան բանակցությունների մասին
Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է, որ Փաշինյանի հետ զրույցում չեն քննարկել ՌԴ նախագահի՝ Հայաստան այցի հեռանկարները։
«Նա կարճ զրուցել է Փաշինյանի հետ, կարճ խոսել է Դոդոնի հետ։ Փաշինյանի հետ քննարկել են ընթացիկ, օպերատիվ հարցեր»,-ասել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը մի քանի բառ են փոխանակել
- Ուշակով. Քիչ հավանական է, որ Պուտինը Հայաստան այցելի այս տարվա ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան