Արգիշտի փողոցի կիսակառույց շենքի շինարարությունը 10 տարի անց վերսկսվել է
Արգիշտի փողոցում՝ Գինու գործարանին հարող տարածքում գնտվող կիսակառույց բազմաբնակարան շենքի շինաշխատանքները շուրջ տասը տարվա դադարից հետո վերսկսվել են։
«Փրոջեքթ Դի» և «Փրոջեքթ Սի» կազմակերպության տնօրեն Տիգրան Ասրիյանցը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկար ժամանակ դադարեցված ծրագիրը հնարավոր դարձավ իրագործել «Արմսվիսբանկ»-ի տրամադրած վարկային միջոցներով։
«Ծրագիրն ընդհանուր առմամբ կտևի մեկից-մեկուկես տարի, որի ավարտին թե գնորդները, թե իրացման գոտիների բնակիչները կստանան հարդարված բնակարաններ՝ Գինու գործարանի հարող տարածում և Կոնդում։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկին, Ամերիաբանկին և HSBC բանկին, որոնք կառավարության հորդորին ընդառաջ՝ զիջեցին տարիների ընթացքում կուտակված տույժերն ու տուգանքները, և ծրագիրը դարձավ իրագործելի»,- նշեց Տիգրան Ասրիյանցը։
Շինարարության հրապարակում էին գտնվում նաև իրենց բնակարանամուտին սպասող բնակչները։
Նրանցից Մարիա Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց. «Շինարարությունն իրականացվող կազմակերպությունը սնանկ էր ճանաչվել և շենքի կառուցման աշխատանքները կանգնած էին։ Այսօր արդեն աշխատանքնեչը վերսկսվել են և մեզ խոստացել են, որ մոտավորապես ութ ամսից բնակարանը պատրաստ կլինի, սակայն աշխատանքները կախված է նաև եղանակից, թե ինչպիսի ձմեռ կունենանք։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում կառավարությանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ տասը տարվա արդեն անլուծելի թվացող խնդրին դրական հանգուցալուծում տալու համար»։
Բնակիչներից մեկն էլ՝ Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ այսքան տարիների չարչարանքից հետո, վերաջպես արդյունք են տեսնում. «Մեզ մոտ մտավախություն կար, որ այսքան տարի հետո շինարարության կանգնած լինելու պատճառով շինանյութը վնասված կարող էր լինել, բայց լաբորատոր ստուգումները ցույց են տվել, որ ոչ մի վնաս չկա, գործը շարունակվում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում