Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը մի քանի բառ են փոխանակել
Դուշանբեում անցկացվում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը։ Հրապարակված տեսանյութից երևում է, որ Տաջիկստանի նախագահն առաջինը դիմավորել է ու սեղանի շուրջ ուղեկցել է Հայաստանի կառավարության ղեկավարին։ Նա Փաշինյանից հետաքրքրվում է, թե ինչպես է քնել, ինչին ի պատասխան, ՀՀ վարչապետն արձագանքում է. «Շատ լավ, շնորհակալություն»։
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանումից հետո միմյանց հետ հավասար քայլող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի բառ են փոխանակում։
«Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցավ խոսակցություն:
Մանրամասները կպատմեմ Երեւան վերադառնալուց հետո»,-ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրեց վարչապետ Փաշինյանը
Հարակից հրապարակումներ`
- Տաջիկստանի նախագահը գոհ է Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունների մակարդակից
- Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին