ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ Պուտինը տարվել է «Եվգենի Օնեգին» ընթերցելով
ԱՊՀ գագաթաժողովին փաստաթղթեր ստորագրելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ընթերցել ռուս դասական Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգինը»։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ կարելի է տեսնել, որ նրա ձեռքին գիրք կա, գրում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը»։
Պուտինը Պուշկինի հատորից չի բաժանվել սեպտեմբերի 28-ին Դուշանբեում տեղի ունեցած ամբողջ արարողության ժամանակ։ Ընդմիջումների ժամանակ ՌԴ նախագահը «Եվգենի Օնեգին» է ընթերցել։ Երբ նրան է մոտեցել Մոլդովայի նախագահ Իդոր Դոդոնը, Պուտինը գիրքը դրել է մի կողմ, սակայն հետո կրկին վերցրել է։
Հայաստանի վարչապետ Նիոլ Փաշինյանի հետ կարճատև շփման պահին էլ գիրքը նրա ձեռքում է եղել։
"Онегин, добрый мой приятель,// Родился на брегах Невы,// Где, может быть, родились вы// Или блистали, мой читатель;// Там некогда гулял и я:// Но вреден север для меня..." - Путин в тёплом Душанбе лишь иногда отвлекается от Пушкина на документы pic.twitter.com/Tc69qWdjiP
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) September 28, 2018
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին