ԵԱՀԿ Մինսկի խումբ. Համապարփակ կարգավորումը կպահանջի բոլոր կողմերից փոխզիջումներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը սեպտեմբերի 25-ից 27-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին և համատեղ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ։
ԵԱՀԿ կայքում ասվում է, որ համանախագահների հետ հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նրանք նաև հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի և ԵԱՀԿ-ում իտալական նախագահության ներկայացուցչի հետ:
Նախարարները շարունակել են բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Համանախագահները և նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը և պարզաբանումներ ստացել վերջին շրջանում հնչած անհանգստացնող հայտարարությունների ու միջադեպերի առնչությամբ։
Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող ու անհարկի զոհերի կապակցությամբ: Նրանք նախարարներին զգուշացրել են լարվածության վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողական կերպով ներգրավվել դրական մթնոլորտում և խուսափել բորբոքող հռետորաբանությունից։
Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը կպահանջի բոլոր կողմերի փոխզիջումները:
Այս համատեքստում, ԱԳ նախարարները հաստատել են բանակցությունների ակտիվացմանն ուղղված քայլերի և լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների ձեռնարկման կարևորությունը: Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մինչև տարեվերջ:
Համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին կզեկուցեն բանակցությունների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին