
Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
ԱԳՆ տեղեկատվության ու հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձ է կատարել փոխգործակցությանը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խումբ. Համապարփակ կարգավորումը կպահանջի բոլոր կողմերից փոխզիջումներ
- Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ