Բռնցքամարտի ֆեդերացիաների ներկայացուցիչներն ասուլիսը վերածել են «ռինգի»
Բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի անդամների այսօր կայացած ասուլիսը վերածվել է լեզվակռվի, բանավեճի և որոշում է կայացվել դադարեցվել: Ստեղծվել է նոր բռնցքամարտի ֆեդերացիա, որի ներկայացուցիչներ Արման Հարությունյանը, Վազգեն Բադալյանը, Ռաֆայել Մեհրաբյանը, սպորտի վարպետ, Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը և Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանն այսօր որոշել էին խոսել լրագրողների հետ, ներկայացնել իրենց աշխատանքը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը սեպտեմբերի 26-ին հատուկ ժողով էր հրավիրել, որի ժամանակ նշել էր, որ նորաստեղծ ֆեդերացիայի անդամներին հրավիրել է առերեսման, սակայն ոչ ոք չէր ներկայացել: Այս ասուլիսի ժամանակ, սակայն, մյուս կողմը պնդում էր, որ իրենք նման հրավեր չեն ստացել: Ասուլիսի ընթացքում սրահ են մտել ներկայիս ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնց թվում է եղել 18-ամյա բռնցքամարտիկ Անժելիկա Ստեփանյանը: Նա իր նախկին մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին մեղադրել է Եվրոպայի առաջնության ժամանակ իրեն հարվածելու համար:
Փոխնիփոխ վիրավորանքները շարունակվել են մինչև անձնական բնույթի հարցերի և որոշում է կայացվել դադարեցնել ասուլիսը: Նորաստղեղծ ֆեդերացիան դեռ ճանաչված չէ Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության և միջազգային ֆեդերացիայի կողմից: Անդամները նշում են, որ դա ժամանակի հարց է և կաշխատեն այդ ուղղությամբ: Հավելենք, որ «հակառակ» կողմից ներկա էին նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան