Տնտեսություն 11:27 28/09/2018 Հայաստան

Ավետիս Բալոյան․ Հայաստանին պետք են ոչ թե պետությունից պահանջատեր, այլ գրագետ և առողջ հավակնություններով գործարարներ

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր բաժնետեր Ավետիս Բալոյանը պատասխանել է ընկերության մամուլի բաժնի հարցերին։ 

Հարց- Պարոն Բալոյան, Ինեկոբանկը հայաստանյան եզակի կազմակերպություններից է, որը, ստեղծված լինելով փոքր կապիտալով, տարիներ շարունակ զարգացել է՝ դառնալով շուկայի արժանի առաջատարներից մեկը։ Ինչպե՞ս կբացատրեք ձեր հաջողության գաղտնիքը։

Պատասխան-Կարծում եմ՝ անկախ ընկերության գործունեության վայրից ու շուկայի պայմաններից, միշտ էլ հնարավոր է հաջողության հասնել, եթե դու ունես գաղափարներ, որոնց հավատում ես և դրանց իրագործման համար բավականաչափ ջանք ես գործադրում։ Ընկերությունը մեկ ամբողջական օրգանիզմ է, որը շատ նման է մարդու․ այն ունի առաքելություն, որով իմաստավորում է իր գոյությունը, տեսլական, թե ինչպիսին պետք է լինել ապագայում, և արժեքներ, որոնք մնում են անփոփոխ ընկերության գոյության ամբողջ ժամանակահատվածում` ձևավորելով բնավորություն այս բարդ ճանապարհը պատվով հաղթահարելու համար։

Մեր առաքելությունը մասնավոր հատվածի զարգացմանը նպաստելն է՝ լինելով հուսալի և ազնիվ գործընկեր նրանց համար։ Այլ կերպ ասած՝ մենք մեր ամենօրյա աշխատաքում ձգտել ենք մեր հաճախորդներին մատուցել ֆինանսական ծառայություններ այնպիսի պայմաններ և որակ, որոնք կնպաստեն նրանց նպատակների իրականացմանը։ Բանկի հիմնադրումից ի վեր որդեգրած արժեհամակարգը՝ պարկեշտությունը, վստահությունը, հաճախորդամետությունը, նորարարությունն ու թիմային աշխատանքը, դարձել են բնավորության գիծ՝ մտնելով Ինեկոբանկի գենետիկայի մեջ։ Սա այն պարզ մոդելն է, որն ընկած է մեր կազմակերպության հաջողության հիմքում, ուրիշ որևէ գաղտնիք չկա։

Հարց- Մեր օրերում շատ է խոսվում օտարերկրյա ներդրումների կարևորության մասին։ Հատկապես վերջին տարիներին Ինեկոբանկը Հայաստանում օտարերկրյա ներդրումների հիմնական հասցեատերերից է։ Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում։

Պատասխան-Օտարերկրյա ներդրողների հետ Ինեկոբանկը սկսել է աշխատել դեռևս 2003 թվականից, երբ մեզ հաջողվեց կապիտալ ներդրում ներգրավել ամերիկյան բանկերից մեկից։ Դուք ճիշտ եք․ հատկապես վերջին տարիներին Ինեկոբանկը շատ ակտիվ է եղել օտարերկրյա ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ, և ես հպարտորեն կարող եմ ասել, որ մեզ մոտ դա բավականին լավ է ստացվում։ Ասվածի վառ ապացույցն է 2015 թվականինին իր բնույթով Հայաստանում նախադեպը չունեցող գործարքը, երբ Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը մոտ 20 մլն ԱՄՆ դոլար կապիտալ ներդրում կատարեց Ինեկոբանկում, ինչի արդյունքում մենք ձեռք բերեցինք Պրոկրեդիտ-Արմենիա բանկի բաժնետոմսերի 100% և էականորեն բարելավեցինք մեր շուկայական դիրքերը գրեթե բոլոր ցուցանիշներով։

Այս տարի նույնպես մեզ հաջողվեց մեկ այլ ներդրումային գործարք ավարտվին հասցնել, ինչի արդյունքում Հոլանդական agRIF Cooperatief ներդրումային ֆոնդը ձեռք բերեց բանկի բաժնետոմսերի 10%-ը։ Իսկ ընդհանուր առմամբ վերջին 15 տարիների ընթացքում Ինեկոբանկը մոտ 500 մլն ԱՄՆ դոլարի չափ օտարերկրյա ներդրումներ է բերել Հայաստան թե՛ կապիտալ ներդրումների և թե՛ վարկային միջոցների տեսքով, որոնք ուղղվել են իրական սեկտորին՝ հիմնականում թիրախում ունենալով Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող փոքր և միջին ընկերություններին և անհատ հաճախորդներին: 

Հետադարձ հայացք նետելով և ամփոփելով տարիների փորձը՝ կարող եմ առանձնացնել մի քանի կետ, որոնք մեզ օգնել են հաջող համագործակցել տարբեր  ներդրողների հետ․ դրանք են բիզնեսի ապագայի հստակ տեսլականը, թափանցիկ գործելաոճը և պրոֆեսիոնալների թիմը։

Հարց-Դուք չխոսեցիք պետության և ներդրումային միջավայրի կարևորության մասին, ինչպե՞ս եք գնահատում ա՛յս գործոնի ազդեցությունը ներդրումների ներգրավման գործընթացում։

Պատասխան-Իմ կարծիքով պետության կարևորագույն դերը երկրի  տնտեսության զարգացման համար անհրաժեշտ բարենպաստ միջավայրի ապահովումն է։ Բարենպաստ միջավայր ասելով՝ ես հասկանում եմ հանրային, իրավական ու քաղաքական համապատասխան ինստիտուտների ստեղծումը և դրանց արդյունավետ աշխատանքի ապահովումը։ Հենց ինստիտուտներն են երկարաժամկետ կայուն զարգացման հիմքը, և ես անչափ ուրախ եմ, որ այսօր երկրի ամենաբարձր ամբիոններից խոսվում է դրանց կարևորության մասին։ Սակայն, մեր՝ մաթեմատիկներիս լեզվով ասած, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տնտեսության զարգացման և բիզնեսի հաջողության համար։

Ցանկացած ներդրում՝ թե՛ օտարերկրյա, թե՛ տեղական, իր հիմքում հստակ բիզնես ծրագիր պետք է ունենա, որտեղ հիմնավոր կերպով ներկայացված պետք է լինի տվյալ ներդման արդյունքում ակնկալվող շահութաբերությունը և դրա պահպանման հնարավորությունը երկարաժամկետ կտրվածքով։ Ինչու եմ շեշտում շահութաբերությունը, քանի որ ընկերության գործունեության արդյունքում գեներացված շահույթից վճարվում են հարկեր, կատարվում են ներդրումներ ընկերության գործունեության հետագա զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման, այդ թվում ներդրումներ աշխատակիցների կրթության և հմտությունների բարելավման ուղղությամբ։ Այսինքն շահութաբերության համապատասխան մակարդակի ապահովման արդյունքում է միայն հնարավոր ապահովել բոլոր շահառուների (ներդրողներ, պետություն և հասարակություն) գոհունակությունը։ Սա բավականին բարդ աշխատանք է, և կոնկրետ մասնագիտական և անձնական հմտություններ է պահանջում գործարարներից։ Այսօր, ավելի քան երբևէ, ինքնակրթվելու և զարգանալու շատ լայն հնարավորություններ կան, և դրանցից պետք է օգտվել։ Ցավոք, ես նկատում եմ, որ ոչ բոլորն են գիտակցում այս հանգամանքը։

Հաճախ հանդիպում են մարդիկ, ովքեր բիզնես գործունեություն ծավալելու համար տարաբնույթ պահանջներ են ներկայացնում կառավարությանը և իրենց գործունեության մեջ անհաջողություններ գրանցելուց հետո, դա կապում են կառավարության կողմից իրենց պահանջների չիրականացման հետ։ Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանին պետք են ոչ թե պետությունից պահանջատեր, այլ գրագետ, նորարար և առողջ հավակնություններ ունեցող գործարարներ։ Հայաստանը մի երկիր է, որը չունի բնական ռեսուրսների մեծ պաշարներ, որոնք արտահանելով հնարավոր կլիներ ֆինանսական մեծ ներհոսք ապահովել և դրանք ներդնել այլ ոլորտների զարգացման մեջ։ Մենք պետք է այնպիսի ոլորտներում բիզնես գործունեություն ծավալենք, որտեղ հնարավոր է ստեղծել հավելյալ արժեք, ինչը կնպաստի տնտեսության կայացմանը՝ դառնալով մեր երկրի զարգացման լոկոմոնտիվը։ Իսկ օտարերկյա ներդրումների առումով, վստահ եմ՝ տպավորիչ աճ ենք ունենալու, որովհետև այսօր առկա են բոլոր հնարավորությունները իսկապես ինստիտուցիոնալ, իրավական ու ժողովրդավար երկիր կերտելու համար։

Հարց-Պիտի խնդրեմ փոքր-ինչ խոսել Ինեկոբանկի նպատակների և ծրագրերի մասին։

Պատասխան-Ապագայի մեր նպատակը շատ հստակ է․ 10-15 տարի անց մենք լինելու ենք մի կազմակերպություն, որը գործելու է աշխարհագրական տարբեր շուկաներում՝ մատուցելով ֆինանսական ծառայություններ հիմնված ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա։ Մեր առաջիկա տարիների գլխավոր նպատակն է այս հաջողված և դինամիկ աճող բիզնես մոդելը, որն ավելի քան 20 տարի գործում է ՀՀ սահմաններում, ընդլայնել և մեր փորձը տարածել նաև Հայասատանի սահմաններից դուրս։ Բանկի գործունեության սահմանների ընդլայնումը առաջին հերթին կբերի շուկայի ընդլայնմանը, և զարգացման նոր հնարավորություններ կընձեռի բանկին։ Արդյունքում՝ Ինեկոբանկն ավելի գրավիչ կդառնա ներդրողների համար, և արդեն հնարավորություն կստեղծվի մեծածավալ ներդրումներ ներգրավել միջազգային հեղինակավոր ֆոնդային բորսաներից։ Կարծում եմ, որ միջազգային ֆոնդային բորսաներում հայկական 2-3 ընկերությունների հաջողակ ցուցակվելուց հետո Հայաստանի հեղինակությունը բիզնեսի միջազգային ասպարեզում էականորեն կբարձրանա, ինչն էլ իր հերթին նոր ներդրումների ներգրավման բազմաթիվ հնարավորություններ կընձեռի Հայաստանում գործող այլ ընկերությունների համար։ Այս առումով մենք շատ կարևորում ենք թվային տեխնոլոգիաների և թվային բանքինգի զարգացումը։ Տեխնոլոգիաները վերափոխում են կյանքը, ինչի հետևանքով տեղի են ունենում հաճախորդների պահվածքի և պահանջմունքների փոփոխություններ, և այս ամենում շատ կարևոր է, որ ցանկացած բիզնես հասկանա իր դերը փոփոխվող միջավայրում։ Իհարկե, Ինեկոբանկը նոր չէ, որ պետք է իրեն դիրքավորի զարգացումների այս շղթայում․ մենք արդեն իսկ ունենք պատրաստի լուծումների ամբողջական համակարգ, որոնք մեզ հենց այսօր թույլ կտան գործել լիովին օնլայն՝ առանց մասնաճյուղային ցանցի։ Լինելով ստեղծագործ և չվախենալով փորձել նորը՝ մշտապես ներդրումներ ենք իրականացրել նոր գաղափարներում, զարգացրել և բարելավել ենք ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակը, և վստահ եղեք՝ այդպես էլ շարունակելու ենք։

Հարց-Եվ վերջում ևս մեկ հարց․ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունները։

Պատասխան- Միանշանակ դրական եմ գնահատում բոլոր փոփոխությունները և մեծ լավատեսությամբ եմ լցված ապագայի հանդեպ։ Անչափ ուրախալի էր տեսնել, որ Հայաստանում նման երիտասարդություն կա։ Կրկնակի ուրախալի էր այդ երիտասարդներից շատերի դեմքերը տեսնել Բանկի միջանցքներում։ Ասել, որ դա ինձ համար բացահայտում էր, սխալ կլինի, որովհետև մեր թիմը հիմնականում հենց այդպիսի երիտասարդներից է կազմված՝ պրոֆեսիոնալ, ազատամիտ ու նպատակասլաց։

Ես ողջունում եմ այն մարդկանց, ովքեր ստանձնել են քաղաքական պատասխանատվություն՝ բարեփոխումների իրականացման համար, և մաղթում եմ, որ նույն նպատակասլացությամբ շարունակեն հաղթահարել բոլոր մարտահրավերները։ Վստահ եմ, որ այն դրական էներգետիկան, որ այսօր առկա է Հայաստանում, անխուսափելիորեն հանգեցնելու է բոլորիս կողմից երկար սպասված բազմաթիվ դրական բարեփոխումների։

Ես կարծում եմ, որ այսօր Ինեկոբանկն իր անցած ճանապարհով ապացուցում է, որ Հայաստանում կարելի է հասնել մեծ հաջողությունների, եթե ազնիվ ես, աշխատասեր, համառ և ունես անկոտրում կամք՝ քո առջև դրված նպատակներն իրագործելու համար։ Մեր բաց, թափանցիկ, առողջ բիզնես մոդելով նպաստել ենք ու շարունակելու ենք նպաստել Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}