Առողջություն 16:01 28/09/2018 Հայաստան

Հայաստանում մալարիայի բերովի դեպքերն ավելացել են. ԱՆ

Հայաստանում այս տարի նկատվում է մալարիայի բերովի դեպքերի ավելացում. միջին տարեկան վիճակագրականը 2 դեպք էր: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2018թ. գրանցվել է մալարիայի բերովի 5 դեպք, որից 2-ը մայիսին, 3-ը` սեպտեմբերին, բոլորն էլ աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ։  Հիվանդները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացել են համապատասխան բուժում։

2018թ. ՀՀ-ում արձանագրված մալարիայի բերովի 5 դեպքերի առնչությամբ իրականացվել են համաճարակաբանական և միջատաբանական հետազոտություններ։

ԱՆ փոխանցմամբ՝ ներկա փուլում մալարիայի համաճարակաբանական հսկողության հիմնական խնդիրը մալարիայի համաճարակային բարվոք իրավիճակի պահպանումն է՝ բերովի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման միջոցով: Այդ նպատակով, մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից ժամանած անձանց առողջապահության նախարարությունը հորդորում է մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերման համար իրականացնել արյան լաբորատոր հետազոտություն:

«Մալարիայի հետազոտությունները կարող են իրականացվել բոլոր կլինիկախտորոշիչ լաբորատորիաներում՝ կիրառելով արյան հաստ կաթիլի և քսուքի հետազոտման մեթոդը, նմուշառումը՝ մատից։ Հետագայում պատրաստուկները հսկողական հետազոտության են ենթարկվում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծաբանական լաբորատորիայում:

Մալարիան շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: Թեև աշխարհում 2000 թվականից սկսած մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, ներկայում էլ տարեկան շուրջ 500 հազար մարդ մահանում է այս հիվանդությունից:

1994 թվականից Հայաստանի Հանրապետությունում սկսել են արձանագրվել Եռօրա մալարիայի դեպքեր, որոնք շարունակվել են մինչև 2005 թվականը: Համակարգված պայքարի շնորհիվ 2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել, և 2011-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք: 2006 թվականից սկսած հանրապետությունում արձանագրվել են միայն եզակի բերովի դեպքեր Աֆրիկա մայրցամաքից»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Մալարիայի առումով անապահով երկրներ

Ասիական երկրներից մալարիայի առումով տեղաճարակային (էնդեմիկ) են համարվում Սաուդյան Արաբիան, Օմանը, Յեմենը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Բանգլադեշը, Մյանման, Լաոսը, Թաիլանդը, Վիետնամը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Պապուա Նոր Գվինեան, Մալազիան, Հյուսիսային և Հարավային Կորեաները։    
        
Ամերիկյան մայրցամաքում մալարիայի առումով էնդեմիկ են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներից՝ Բրազիլիան, Բոլիվիան, Սուրինամը, Գայանան, Վենեսուելան, Կոլումբիան, Պանաման, Հոնդուրասը, Մեքսիկան, Գվատեմալան, Հայիթին և Դոմինիկական հանրապետությունը։

Կենտրոնական Աֆրիկայի երկրներից մալարիայի էնդեմիկ երկրներն են Անգոլա, Բենին, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Կամերուն, Կաբո-Վերդե, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Չադ, Կոմորոս, Կոտ Դիվուարը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ջիբութի, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Եթովպիա, Գաբոն, Գամբիա, Գանա, Գվինեա Բիսաու, Քենիա, Լիբերիա, Մադագասկար, Մալավի, Մալի, Մավրիտանիա, Մավրիկիոս, Մոզամբիկ, Նիգեր, Նիգերիա, Կոտ Դիվուար, Ռուանդա, Սան Տոմե և Պրինսիպի, Սենեգալ, Սեյշելներ, Սիեռա-Լեոնե, Սոմալի, Սուդան, Տոգո, Ուգանդա, Տանզանիայի Միացյալ Հանրապետություն, Զամբիա, Հարավային Աֆրիկայի երկրներից՝ Զիմբաբվե, Բոտսվանա, Լեսոտո, Նամիբիա, Սուրբ Ելենայի կղզի, Հարավային Աֆրիկա և  Սվազիլենդ ժամանած անձինք:

Մալարիան Անոֆելես ցեղի մոծակի խայթելու միջոցով փոխանցվող տեղաճարակային (էնդեմիկ) հիվանդություն է: Մալարիային բնորոշ է հիվանդության սուր սկիզբը` հանկարծակի սկսվող սարսուռ, ջերմաստիճանի արագ բարձրացում մինչև 39-40˚, տենդ` հաջորդող առատ քրտնարտադրությամբ: Տարբեր են նաև հիվանդության գաղտնի շրջանների տևողությունները:
Վարակը փոխանցվում է միայն մոծակի խայթելու միջոցով: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային և շփման եղանակով, ուստի անմիջական շփման ժամանակ վտանգավոր չէ շրջապատող մարդկանց համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:17
Վինիսիուսի երեկվա կարմիր քարտը քո դատական ակտերից արդար է. Ռոման Երիցյանը՝Տիրան Խաչատրյանին կալանավորած դատավորին
Արցախցի փաստաբան Ռուման Երիցյանը գրում է. «Արցախում մանկապղծության մեջ մեղադրվող (հետագայում՝ դատապարտված) անձի շահերը պաշտպանող...
Աղբյուր` Panorama.am
22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}