ՄԻՊ-ը դիմել է Գլխավոր դատախազին «Սարի Թաղի» քրգործը կասեցնելու հիմնավորվածության հարցով
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Սարի Թաղի» դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
«2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների բացահայտման կարևորությանը և այդ հարցում հանրային վստահության բաղադրիչի առկայությանը Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ինչպես առանձին արտահերթ զեկույցով, այնպես էլ տարեկան հաղորդման մեջ՝ արձանագրելով մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող խնդիրներ»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպանը ՀՔԾ հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է համարում
- Անդրիաս Ղուկասյանը բողոքարկելու է ՀՔԾ որոշումը
- ՀՔԾ-ն արձագանքում է Անդրիաս Ղուկասյանին
- Սարի թաղի գործով մի քանի ամբաստանյալի խափանման միջոց է փոխվել
- «Սարի թաղի դեպքերով տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 անձանց»
- Աչքը հեռացրած Սայադի քույրը դիմում է մարդկանց՝ օգնության խնդրանքով