«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի հերթական միջոցառումը անցկացվել է Ամասիայում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից և տևելու է մինչև հոկտեմբեր ամիսը: Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:
ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ այս ծրագրի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել Հայաստանի տարբեր մարզերում: Այս անգամ ՀՖՖ աշխատակիցներն այցելել են Ամասիա:
Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանի հանրակրթական դպրոցների 20 ուսուցիչներ, ովքեր ավելի ակտիվ են և պատշաճ են իրակացնում «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը: ՀՖՖ հրահանգիչները նորացված ծրագիր են ներկայացրել մասնակցող ուսուցիչներին, քննարկել են այն, իսկ երկրորդ մասն անցկացվել է մարզադաշտում՝ ՀՖՖ հրահանգիչները իրականացրել են գործնական դասեր, որին մասնակցել է 190 երեխա:
Հարակից հրապարակումներ`
- «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագիրը՝ Լոռու մարզում
- «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի միջոցառումը՝ Եղեգնաձորում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան