Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տոն կլինի՝ ֆրանսիական երգով, պարով, վարսահարդարման, խոհարարության դասերով
2018թ.-ի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրների պատվիրակությունների։ Բացի քաղաքական օրակարգից՝ այն նաև հագեցած է լինելու մշակութային, տնտեսական և մի շարք այլ հարակից միջոցառումներով։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանի կենտրոնում հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավան», որում 20 տաղավարների մեջ իր ներկայությունը կունենա Ֆրանսիան, ի թիվս Բելգիայի, Շվեյցարիայի, Աֆրիկյան երկրների։
Ֆրանսերեն լեզուն ոչ միայն կիսվելու ու օգտագործելու համար է, այլ նաև ստեղծագործելու ու հաջողության հասնելու՝ «Հնարավորությունների ֆրանսերեն», ինչպես բնորոշում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի տաղավարի պատասխանատու Պատրիկ Դեվոտուրը նշեց, որ տաղավարը ներկայացվելու է 150քմ տարածքում, որտեղ համատեղվել է բազմաթից տնտեսական, մշակութային, կրթական միջոցառումներ, 3D անիմացիաներ։
Ֆրանսիայի տաղավարներում լինելու են ծրագրեր՝ գործարարություն և զարգացում, թվային ոլորտ, մեդիաներ և մշակույթ, արհեստներ, գիտելիք և լեզուներ թեմաներով։
Տաղավարներում կիրականացվի բլոգերների վերապատրաստում, վարսահարդարման ցուցադրություն, խոհարարական մրցույթ, ֆրանսերենի դասընթացներ սկսնակների համար ու վերապատրաստում՝ դասավանդողների համար։
Ֆրանսերենի շուրջ կհամախմբվեն ֆրանսիական TV5 հեռուստաընկերությունը, RFI ռադիոկայանը, ֆրանսիական ինստիտուտը։
Միջոցառումների շարքում է նաև «Caravan des dix mots» միջոցառումը՝ իր հսկա խամաճիկներով, երգին, պարին ու թատրոնին նվիրված սեմինարներով, ֆրանսիացիների սիրելի պետանկ խաղով։
Ֆրանսիայի տաղավարները, ինչպես նշվեց, լիովին համապատասխանում է գագաթնաժողովի՝ «Ապրելու ու միասին ստեղծելու» ֆրանկոֆոն ավանի կարգախոսին։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի դեսպան. Մակրոնի այցը շատ ինտենսիվ օրակարգ է բերում Հայաստանի ու Ֆրանսիայի համար
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լուսաբանելու համար հավատարմագրվել է 250-ից ավելի օտարերկրյա լրագրող
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանը կդարձնի ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ մայրաքաղաքը. Միկաել Ժան
- ՖՄԿ գլխավոր քարտուղար. ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին երկրների ղեկավարները քննարկելու են աշխարհի համար կարևոր հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին