380 մլն դրամի տուգանքը վճարելու փոխարեն հանրային քննարկում Ալավերդիում
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է Ընկերությանը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի փոխանցմամբ, ստուգման արդյունքների հիման վրա՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնությանը հասցված վնասը փոխհատուցելու պահանջից զատ պարտավոր է խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական տալ Ընկերությանը։ Նախատեսվում էր պարտավորեցնել իրականացնել որոշակի միջոցառումներ արտանետումները նվազեցնելու նպատակով, սակայն Ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ դրանց կատարումն այս պահին անիրատեսական է։
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ընկերությանն առաջարկել է Ալավերդի քաղաքում կազմակերպել հանրային քննարկում և իրականության մասին ամբողջ ճշմարտությունը ներկայացնել բնակչությանը:
«Հանրային քննարկման արդյունքում կներկայացվի առկա իրողությունը և ձուլարանի հետագա գործունեության հնարավոր հեռանկարները: Քննարկման արդյունքները կնպաստեն, որպեսզի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հստակեցնի ստուգման արդյունքներով ներկայացվելիք հանձնարարականի շեշտադրումները: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախատեսում է հետագայում ևս վարչարարության և որոշումների ընդունման գործընթացում ապահովել հանրային գործուն մասնակցություն, ինչը կարող է հանդիսանալ ուղիղ ժողովրդավարության պրակտիկ դրսևորում:
Հանրային քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Ալավերդի քաղաքի մշակույթի պալատում:
Խնդրով մտահոգ քաղաքացիներին խնդրում ենք ակտիվ մասնակցություն ցուցաբերել քննարկմանը»,-ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ալավերդիի օդում ծծմբի երկօքսիդը երկու անգամ գերազանցում է թույլատրելի նորման. Վիճակագրական կոմիտե
- Վանաձորում և Ալավերդիում ծծմբի երկօքսիդի և փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին