ԱՄՆ-ն սպառնացել է Սիրիային կոշտ պատժամիջոցներով
Եթե Սիրիան հրաժարվի աշխատել նոր Սահմանադրության վրա, նրան սպասվում են նոր միջազգային պատժամիջոցներ անգամ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին։
«Եթե ռեժիմն իրեն պահի նման կերպ, մենք կարծում ենք, որ պետք է վարվենք այնպես, ինչպես վարվել ենք Իրանի հետ մինչև 2015 թվականը, մենք իսկապես կոշտ միջազգային պատժամիջոցներ կկիրառենք»,- ասել է նա։
Հատուկ ներկայացուցիչը սպառնացել է Սիրիայում կյանքը դարձնել «անտանելի»։
«Իսկ Ռուսաստանն ու Իրանը, ովքեր սարքել են այս ամբողջ խառնաշփոթը, իրենք էլ թող զբաղվեն դրանով»,- ասել է Ջեյմս Ջեֆֆրին։