«Զվարթնոց»-ի հին շենքը վերականգնելու համար հիմա էլ պետք է պետական ցուցակում ընդգրկվի
Արդեն մի քանի տարի է, ինչ ճարտարապետները, քաղաքացիները ահազանգում են, բողոքում են, պահանջում են, խնդրում են չամապոնտաժել «Զվարթնոց» օդանավակայանի հին շինությունը, ընդհակառակը՝ պահպանել, վերանորոգել։ Այն համարում են մոդեռնիստական ճարտարապետության նմուշ: Չնայած դրան, այն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում չկա։ Վերջերս բրիտանացի ճարտարապետներն են կոչ արել փրկել Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը։ Մոտ երեք ամիս առաջ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ է ստացել։
Panorama.am-ը դիմեց մշակույթի նախարարություն՝ ի՞նչ են անում Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը պահպանելու համար, չէ՞ որ ցուցակում ընդգրկելով՝ հուշարձանի կանգուն մնալու խնդիրը չի լուծվում, ինչպես նաև՝ նախարարությունն ունի՞ կոնկրետ ծրագիր Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը քանդվելուց փրկելու, պահպանելու համար։
Նախարարությունից ի պատասխան մեր հարցերի՝ հայտնեցին. «ՀՀ մշակույթի նախարարությունը կարևորելով խորհրդային մոդեռնիզմի ժամանակաշրջանի թվով 7 կառույցները, այդ թվում նաև՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, 2018 թ. հուլիսի 11-ին կառույցները ներկայացրել է փորձագիտական հանձնաժողովի նիստի քննարկմանը՝ հուշարձանի կարգավիճակ տալու նպատակով: Հանձնաժողովը միաձայն տվել է իր դրական եզրակացությունը Երևան քաղաքի, «Զվարթնոց» օդանավակայանի հին շինությանը տալ նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «... արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտը ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Հարկ ենք համարում նշել նաև, որ կառավարության որոշմամբ պետական ցուցակում ընդգրկելու դեպքում հուշարձանի և պատմական միջավայրի պահպանության ապահովման համար նախարարության կողմից ուսումնասիրման աշխատանքների հիման վրա սահմանված կարգով կազմվելու է հուշարձանի պահպանական գոտիներ, որոնց տարածքները դասվում են պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային և ունեն այդ հողերի համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ:
Վերոգրյալ օրենքի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդումը արգելվում է, իսկ այն օգտագործելու և վերականգնելու ծրագրերը օրենքով սահմանված կարգով հնարավոր կլինի քննարկել կառավարության որոշմամբ պետական ցուցակում ընդգրկելու պարագայում»:
Հարակից հրապարակումներ`
- Daily Mail. Բրիտանացի ճարտարապետները կոչ են անում փրկել քանդման եզրին կանգնած ժամանակի շքեղ օդանանավակայանը
- Մշակույթի նախարարությունը դեռ չի հասկանում ինչ է «պահպանելը»
- «Զվարթնոցի» կլոր շենքն ու ևս 6 կառույց ստացել են պատմության անշարժ հուշարձանի կարգավիճակ
- Ինչ է կորցրել և ինչ փնտրում մշակույթի նախարարությունը
- «Զվարթնոց»-ի հին շենքին հիմնականում հարդարման աշխատանքներ են պետք. Գրիգոր Ազիզյան
- «Մենք բոլորս քարացանք». «Զվարթնոց»-ի կլոր համալիրի, ճարտարապետների ջանքերի ու կոնցեսիոների պարտականությունների մասին
- Այս ամեն ինչի մեջ տենում եմ երկկողմանի բիզնես շահ. Ճարտարապետը՝ «Զվարթնոց»-ի կլոր շենքի մասին
- Պարզ եղանակով հնարավոր է արդիականացնել և շահագործել «Զվարթնոց»-ի կլոր համալիրը. Ճարտարապետ
- Ամբողջությամբ և լիարժեք կարելի է օգտագործել «Զվարթնոց»- կլոր շենքի ողջ տարածքը. Ա.Թարխանյան
- Ժորժ Շեխլյանը «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի վերագործարկման նախագիծը կոնցեսիոների հետ չի քննարկել
- «Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցով կազմակերպվելու է քննարկում
- «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը կքանդվի ըստ «մաստեր պլանի»
- «Զվարթնոց»-ի Կլոր մասնաշենքը կընդգրկվի՞ պահպանվող հուշարձանների ցանկում, թե՞ «սև ձեռքը» կքանդի այն
- «Զվարթնոցի» Կլոր շենքի քանդման դեմ էլէկտրոնային ստորագրահավաք է սկսվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին