Ճապոնիայում թայֆունի պատճառով չեղարկվել է ավելի քան 500 չվերթ
Ճապոնական ավիաընկերությունները կիրակի օրվա համար հետաձգել են ավելի քան 500 ներքին չվերթ մոտեցող «Տրամի» թայֆունի պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այսօր հետաձգվել է ավելի քան 380 ավիաչվերթ, կիրակի դրանց թիվն ավելացել է՝ հասնելով 530-ի։
«Տրամի» թայֆունի կենտրոնը ներկա պահին գտնվում է Օկինավա պրեֆեկտուրայից 60 կմ հեռավորության վրա։ Այն շարժվում է հարավից հյուսիս-արևելք, վաղը կընդգրկի երկրի զգալի մասը։
Օդերևութաբանները որակավորում են որպես «չափազանց ուժեղ»: Օկինավա պրեֆեկտուրայում առանց լույս է մնացել 231 հազար տնային տնտեսություն։