Ռոնալդուն դատի է տալու Der Spiegel-ին բռնաբարության հոդվածի համար
Իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մտադիր է դատի տալ գերմանական Der Spiegel հրատարակչությանը, որը հոդված էր հրապարակել այն մասին, թե հայտնի ֆուտբոլիստն իբրև 9 տարի առաջ բռնաբարել էր ամերիկացի Քեթրին Մայորգային։ kp.ru –ը, հղում անելով Reuters –ին, գրում է, որ պորտուգալացի փաստաբաններն արդեն պատրաստել են հայց՝ դատարան դիմելու համար։
Ֆուտբոլիստի փաստաբանը խոստացել է պաշտպանել Ռոնալդուի պատիվն ու հեղինակությունը։
Ռոնալդուն պնդել է, որ նման որևէ բան չի եղել, իսկ բռնաբարության մասին հայտարարած աղջիկը ուղղակի ցանկանում է հայտնի դառնալ իր անվան շնորհիվ։
ԱՄՆ 34-ամյա քաղաքացի Քեթրին Մայորգան պնդում է, որ Ռոնալդուն 2009 թվականի ամռանը Լաս Վեգասում իրեն բռնաբարել է, իսկ մեկ տարի անց իբր վճարել է 375 հազար դոլար լռության համար։