Վանեցյանը մրցավարներին հորդորել է առաջնորդվել արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով
«Իմ հիմնական խնդրանքը, հորդորը, պահանջն է որ դուք ձեր գործողություններում առաջնորդվեք բացառապես արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով»,- այս մասին նշել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ նախօրեին Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարների հետ հանդիպմանը։
«Պարտավոր ենք վերադարձնել հասարակության, ակումբների վստահությունը մեր հանդեպ: Նոր Հայաստանի հիմնական սկզբունքներից մեկը արդարության, փոխադարձ վստահության վերահաստատումն է եւ ֆեդերացիան՝ ձեր հետ միասին պարտավոր է այն իրականացնել նաեւ մեր ֆուտբոլում», - ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Արթուր Վանեցյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի սպասարկման, մրցավարների մարզահագուստի, մրցավարների վերապատրաստման և այլ ընթացիկ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ-ում կադրային ջարդ չի լինելու. Արթուր Վանեցյան
- Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներ կան և ներսից, և դրսից . Վանեցյան
- Մենք ֆուտբոլին պետք է մոտենանք, որպես սոցիալական նախագծի. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ