Քյոլնում արգելել են Էրդողանի մասնակցությամբ մզկիթի բացմանը նախատեսված ակցիան
Գերմանական Քյոլն քաղաքում չեղյալ է հայտարարվել եվրոպական խոշորագույն մզկիթի բացման արարողության ժամանակ ակցիայի անցակցումը։ Բացմանը, ինչպես սպասվում է, մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Տեղի իշխանությունները մզկիթի շուրջ զանգվածային ակցիա անցկացնելու թույլտվություն չեն տվել։ Հայտարարել են, որ թույլտվություն չի տրվում անվտանգության նկատառումներով։
Կազմակերպիչները մտադիր էին հավաքել 25 հազար մարդ։ Գերմանիայում կրոնական հաստատությունների թուրք-իսլամական միությունը, որը կազմակերպելու էր ակցիան, չի կարողացել ներկայացնել իշխանություններին գոհացնող անվտանգության կոնցեպցիա։