«Ֆեյսբուք»-ի գաղտնաբառը փոխելու անհրաժեշտություն չկա. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ բազմաթիվ կիբեր-հանցագործների կողմից ֆեյսբույքյան օգտատերերին կարող են նամակներ գալ՝ իբրև «Ֆեյսբուք»-ի անունից, թե պետք է գաղտնաբառաը փոխել։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ֆեսյբուքի վրա հարձակումից հետո սկսվում ա շատ վտանգավոր պահ։ Բազմաթիվ կիբեր֊հանցագործներ հիմա կսկսեն ձեզ նամակներ ուղարկել, իբր Ֆեյսի անունից, որ մտնեք, գաղտնաբառը փոխեք, ինչ֊որ բան ստուգեք եւ այլն։ Բան մի արեք, քանի որ դա լինելու է հարձակման ձեւ։ Իմացեք․ ՈՉԻՆՉ ԱՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ ԵՐԵԿՎԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ։ ՆՈՒՅՆԻՍԿ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ ՓՈԽԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՉԿԱ»։
Նշենք, որ «Ֆեյսբուք» ընկերությունը երեկ երեկոյան տեղեկացրել էր, որ հաքերներն օգտվել են սոցիալական ցանցի կոդի խոցելիությունից և կարող էին հասանելիություն ստանալ շուրջ 50 մլն օգտատիրոջ էջերին։