«168 Ժամ». Հնի շարունակությո՞ւն, թե՞ նորի մեկնարկ
«168 Ժամի» հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով երկու երկրների ղեկավարների հանդիպմանը, ասել է. «Նյու Յորքում ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը ցույց է տալիս, որ որքան էլ դժվար է երկու երկրների ղեկավարների գերհագեցած օրակարգում հարմար ժամանակ գտնել վարչապետի Իրան կատարելիք այցի համար, երկու երկրները միմյանց կարևոր են համարում և առիթը բաց չեն թողնում ծանոթանալու համար: Ես ծանոթություն կորակեի այս հանդիպումը: Իրանի նախագահի հրավերը ցույց է տալիս, որ հարաբերությունների ողջ ծավալը քննարկվելու է նրա Իրան կատարելիք այցի ընթացքում, իսկ այս անգամ, որքան ես հասկացա, կողմերը մակերեսորեն մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության մասին»:
Իր հերթին՝ մեկ այլ վերլուծաբան՝ Կայհան Բարզեգարը, ասել է, որ այն քաղաքական կամքը, որն ունեն կողմերը հարաբերությունները զարգացնելու հարցում, պետք է առարկայանա: Նրա խոսքով, ղեկավարներն իրենց հանդիպման ընթացքում ուղերձներ հղեցին, որ պատրաստ են հարաբերությունները խորացնել բոլոր ոլորտներում՝ առանձնահատուկ կենտրոնանալով առևտրատնտեսական և էներգետիկ բաղադրիչի վրա:
«Ի վերջո, պետք է այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել՝ անկախ այլ գործոնների ազդեցության»,- ասել է քաղաքագետը: Նա նաև նշել է, որ չունի մեծ սպասումներ, որ կողմերը նոր փուլի մեկնարկը կտան հայ-իրանական հարաբերություններում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։