Մամեդյարովը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա
ՄԱԿ-ում այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հզոր ազդակ ուղարկել և ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ միջազգային իրավունքին լիովին հետևելու նպատակով, ինչպես նաև անհապաղ ու անվերապահ իրականացնելու ՄԱԿ-ի անվտանգության խորհորդի՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունած բանաձևերը»,-ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը և հիշեցնում, որ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է՝ խոսակցություն է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում իրենք պայմանավորվել են պաշտպանության նախարարներին հանձնարարել՝ ձեռնարկելու հստակ քայլեր, որպեսզի շփման գծում ու պետական սահմանին նվազեցնեն լարվածությունը։
Մամեդյարովն ավելացրել է, որ Հայաստանի նոր իշխանությունը պետք է հասկանա, որ Հայաստանի տնտեսության զարգացման ու պետության բարգավաճման մասին խոստումները հնարավոր չեն իրականացնել, «առանց խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ու իր հարևանների ինքավարություն ու տարածքային ամբողջականության նկատմամաբ ունեցած հարգանքի»։
Ադրբեջանցի նախարարն ասել է, եթե «Հայաստանի նոր ղեկավարությունն իրեն համարում է ժողովրդավար, ապա նրանք պետք է գործեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավար արժեքներին համապատասխան»։ Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը խնդրի քաղաքական ճանապահով լուծմամբ ամենաշահագրգիռ կողմն է։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանը ողջ սրտով ուզում է կիսել Փաշինյանի լավատեսությունը
- Իլհամ Ալիևի հետ ձեռք է բերվել սահմանագծում միջադեպերը կանխելու մասին պայմանավորվածություն. վարչապետ
- Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը մի քանի բառ են փոխանակել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին