Սահմանապահ Բաղանիսի համար սեպտեմբերի 29-ը պատմական օր է
Տավուշի մարզի սահմանապահ Բաղանիս գյուղի համար այս օրը պատմական են համարում։ Գյուղապետ Նարեկ Սահակյանը մանրամասնում է. «ԱՄՆ-ում գործող «ՓԱՐՈՍ» հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմք դրվեց նոր մանկապարտեզի կառուցմանը»։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունն այս տարվա ապրիլի 5-ի նիստում որոշում էր կայացրել, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերել Բաղանիս գյուղի համապատասխան հասցեում գտնվող հողամասը՝ մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով:
Ծրագիրը կիրականացնեն «Փարոս» հիմնադրամը և Հայկական կարմիր խաչը: Վերջինս կառուցելու է նոր ապաստարանը, իսկ մանակապարտեզի շենքը կառուցելու է «Փարոս» հիմնադրամը: Ապաստարանի կառուցման բյուջեն կազմում է 6 մլն ՀՀ դրամ, իսկ մանկապարտեզինը՝ 41 մլն ՀՀ դրամ:
Եռացող շինարարությունից լուսանկարներ է հրապարակել Նարեկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանը ստացել է ահազանգեր Բաղանիս և Չինարի գյուղերի գնդակոծության մասին
- ՀՀ զինված ուժերի արձագանքից հետո Բաղանիսում իրավիճակը կայունացել է. Դավիթ Տոնոյան
- Սահմանամերձ Բաղանիստում հարաբերական անդորր է. գյուղացին սկսել է ցորենի բերքահավաքը. համայնքապետ
- ՄԻՊ. Լուծվել է Բաղանիսի մշտական ջրամատակարարման հարցը
- Բաղանիսում մանկապարտեզ և ապաստարան կկառուցվի
- Բաղանիսը նոր մանկապարտեզ կունենա
- Սրբատեղ Հարսնաքար սարում բաղանիսցիները խաչքար են տեղադրել
- Գրքահավաք` Բաղանիսի դպրոցի գրադարանի համար
- Բաղանիսում պատրաստվում են ծառատունկին
- Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում
- Բաղանիսի երեխաները միայն խաղաղության մասին են երազում ու ապրում խաղաղության երազանքով
- «Հեշտ չի ապրելը, բայց արդեն սովոր ենք». Կրակոցների տակ ապրող բաղանիսցի Էրժիկ տատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան