«Հրապարակ». Քոչարյանի թիմում կատեգորիկ դեմ են ԱԺ լուծարմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանական թիմում քաղաքական ուժերի հետ հանդիպումները հիմնականում անցկացնում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, լրատվամիջոցների և լրագրողների հետ՝ Վիկտոր Սողոմոնյանը, օլիգարխիկ «սաստավի» հետ՝ Հովիկ Աբրահամյանը, հիմնականում՝ «Նացիոնալ» հյուրանոցում։
Ռ․ Քոչարյանը ռազմավարական հարցերն է լուծում, հանդիպում առավել հայտնի դեմքերի հետ։ Որոշ տեղեկություններով՝ արդեն 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նախկին նախարարների՝ Վարդան Այվազյան, Կարեն Ճշմարիտյան և այլք։ Իսկ Վարդան Օսկանյանը կա՞, մեզ ասացին՝ դասավանդում է ԱՄՆ-ում, գիրք է գրում։ Առայժմ չի ցանկանում «երևալ», սակայն գրքի պրեզենտացիայից հետո գալու է․ «Այս պահին «թիմում» սպասողական վիճակ է՝ նախ վճռաբեկ դատարանի որոշման պահով․ դատելով վերջին շրջանում Քոչարյանի հանգիստ վիճակից, կարելի է կարծել, որ նա չկալանավորվելու երաշխիք է ստացել։ Հայցը ՍԴ-ին է վերահասցեագրվելու՝ անձեռնմխելիության մասով, ապա սպասում են ԱԺ-ի շուրջ զարգացումներին։
Քոչարյանի թիմում կատեգորիկ դեմ են ԱԺ լուծարմանը։ Քոչարյանն առաջին օրվանից ասել է՝ ես վերադառնում եմ քաղաքականություն ո՛չ պաշտոնի համար․ հարկավոր է ԱԺ ուժերի հետ համաձայնեցված գտնել մի ուժեղ գործիչ և առաջադրել վարչապետի պաշտոնում, «որը վերջ կտա երկրում տիրող այս քաոսին»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում