«Փաստ». Շուրջ 6000 դիմում, բայց դեռևս մոտ 120 անդամագրված՝ «ՔՊ» կուսակցությանը
«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 8–ից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվողների քանակի մասին տարբեր թվեր են շրջանառվում: Իրականում այս կուսակցությունը անդամագրման շուրջ 6000 դիմում է ստացել: Այս թիվը վերաբերում է Հայաստանի ամբողջ տարածքից ստացված դիմումներին: Այդուահանդերձ, հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվել է մոտ 120 մարդ: Այս մասին «Փաստ»-ի հետ զրույցում ասաց «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը՝ ընդգծելով, որ այժմ ֆիլտրացիայի գործընթաց է տեղի ունենում:
Նա նշեց, որ 120 անդամագրվածների մեջ մեծ մաս են կազմում Երևանի բնակիչները:
«Նրանց հետ հարցազրույց է արվել, որի հիման վրա մարդիկ ներգրավվել են կուսակցություն: Բացի այդ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են եղել: Մի փոքր այլ է պատկերը մարզերի դեպքում: Այս պարագայում մեր հին կուսակցականները, ինչպես նաև վարչության կողմից լիազորված անձինք գնում են և տեղում հանդիպում իրենց հետ: Նրանց երաշխավորությունների հիման վրա այդ մարդկանց պետք է ընդունենք կուսակցություն»,–ասաց Վահան Կոստանյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: