Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա ZAZ-ը, իսկ Ազնավուրի ներկայությունը՝ անակնկալ
2018թ.-ի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրների պատվիրակությունների։ Գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գալա-համերգ, որում սպասվում է բազմաթիվ ֆրանկոֆոն հայտնի աստղերի ելույթներ։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը բացահայտեց, որ համերգին ելույթով հանդես կգա ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը (Զազ)։
«Մենք գիտենք, որ ZAZ-ը շատ սիրված է Հայաստանում»,-ասաց դեսպանը։
Հարցին, թե գալա-համերգին այդյոք ելույթ է ունենալու նաև ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, դեսպանն ասաց, որ Ազնավուրը ներկա կլինի, թե ոչ, դա անակնկալ է։
«Կարծում եմ այս հարցով Ազնավուրի հետ կապի մեջ են Հայաստանի իշխանությունները, բայց մինչև գագաթնաժողով խորհուրդ եմ տալիս վերհիշել Ազնավուրի երգերը»,-ասաց Ժոնաթան Լաքոտը։
Ազնավուրի ներկայության դեպքում հնարավոր է բեմում միասին տեսնենք Ազնավուրին ու ZAZ-ին, ովքեր համագործակցել են ու հանդես եկել զուգերգով։
Դիտեք, ինչպես Ազնավուրն է ասում, ԶԱզնավուրի զուգերգերը։
ZAZ & AZNAVOUR - J'aime Paris au mois de mai
Charles Aznavour & Zaz - La Java Bleue
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան