Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ և Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Միշել Կոնինքսի հետ:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերն ու դրանց առավել ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը, անդրադարձել են այս առումով Հայաստանի իրականացրած նեդրմանը: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղերի շրջանակներում ընթացող համագործակցության շուրջ:
Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հետևողականորեն համագործակցել միջազգային գործընկրեների հետ ահաբեկչության, արմատականության, ատելություն սերմանման և այլատյացության դեմ պայքարում` միաժամանակ, խթանելով հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության գաղափարները։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում և Արցախում, Զոհրաբ Մնացականյան
- Մնացականյանը Յագլանդի հետ հանդիպմանը կարևորել է զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարումը
- Մնացականյան. Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության սկզբունքներ