Քաղաքական 15:59 29/09/2018 Հայաստան

Քաղաքագետ. Փաշինյանն իր «պայմանավորվածությամբ» ի չիք դարձրեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Ալիևի հետ «պայմանավորվածություն» ձեռք բերած վարչապետ Նիկոլ Փաշինյանի լավատեսությունը ԼՂ հարցում միգուցե փորձի պակասի, իրավիճակի սխալ գնահատման հետևանք է։ Նա վստահ է՝ Փաշինյանը շատ շուտ հիասթափվելու է, քանի որ իր սպասելիքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունը  չեն իրականանալու։

«Վստահությունս հիմնված է նախկին փորձի վրա, երբ Ալիևը չի կատարում Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ստորագրած պայմանավորվածությունները։ Ընդ որում, նրանք հրաժարվում են թե գործով, թե խոսքով։ Այսօր էլ արդեն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի դիվանագիտությունն ու քարոզչությունը սկսեցին հող նախապատրաստել սահմանին իրավիճակի սրելու և պատրասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու համար»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հիշեցնելով ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության ու ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվության մասին, ըստ որի հայերն ամբողջ գիշեր կրակել են։

Նա կարծում է, որ Ալիևի բանավոր խոսքի վրա հիմնվելն ու նման լավատեսական հայտարարություններն անելը, մեղմ ասած, միամտություն է։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Փաշինյանը մասնավորապես  պատմել էր. «Մենք պայմանավորվեցինք՝ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որ նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ, այսինքն՝  խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»։

Քաղաքագետը կարծում է, որ այս հայտարարությամբ հայկական կողմը քաղաքական կորուստներ է ունեցել։

«Փաշինյանն իր հայտարարությամբ ու այսպես ասած, պայմանավորվածությամբ, ի չիք դարձրեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Նա նույն թեմայի վերաբերյալ երկրորդ պրոցեսը սկսեց և շատ ավելի թույլ դիրքերից, քան մենք նախկինում ունեինք»,-ասաց քաղաքագետն ու մանրամասնեց, եթե շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ենրկայացուցիչի գրասենյակի կարողությունների ընդլայման վերաբերյալ պայմանավորվածությունները միջազգային ճանաչում ունեն, ստորագրված փաստաթղթեր են, քայլերը հստակեցված են։

Մելիք-Շահնազարյանը ցավ է հայտնում, որ կառավարության ղեկավարը դրանք փոխարինեց Ալիևի բանավոր խոսքով ու նաև գոհունակություն հայտնեց, որ գիշերը սահմանին հանգիստ է եղել։

«Ցավոք սրտի, սա մեզ համար քաղաքական կորուստ էր։ Մինչ այդ՝ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում Հայաստանի դիրքերն ավելի ուժեղ էին, հիմա Ալիևը դրանք շրջանցելու լեգիտիմ հնարավորություն ստացավ»,-բացատրեց նա։

Տարակարծությունների տեղիք է տվել Փաշինյանի հայտարարության հետևյալ հատվածը. «Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ ասել, որ իմ վարչապետ ընտրվելուց հետո եղել է ամենախաղաղը, ամենահանգիստը»։ Տպավորություն է ստեղծվում, որ մինչ այդ հայկական կողմն էր խախտում ռեժիմը։

«Փաշինյանի այդ հայտարարությունը նման մեկնաբանության հնարավորություն տալիս է։ Փաշինյանի նախորդ հայտարարություններն էլ են տվել նման հնարավորություն օրինակ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք իրենց հայտարարության մեջ կողմերին կոչ են անում զերծ մնալ իրավիճակը լարող հայտարարություններից։ Ցավոք սրտի, դա վերաբերում է նաև Հայաստանին, որովհետև Հայաստանի ղեկավարը հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողները ոչնչացվել են, կամ հայտարարել է, որ Արցախը Հայաստանի մասն է։ Դրանք նման գնահատական տալու առիթ են տալիս»,-նշեց քաղաքագետը։

Նրա կարծիքով, նման հայտարարություններ կարող են անել օրինակ փորձագիտական շրջանակները, իսկ վարչապետի կողմից նման հայտարարություններ անելն ազդում է քաղաքական ու անմիջապես սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Հիշեցնենք, որ վերջին հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խումբը մասնավորապես կողմերին կոչ էր  արել կառուցողական կերպով ներգրավվել դրական մթնոլորտում և խուսափել իրավիճակը բորբոքող հռետորաբանությունից։

Սեպտեմբերի 17-ին էլ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացու վիրավորմանն ի պատասխան հայկական կողմն ադրբեջանցի 3 զինծառայող է խոցել:  

ԱԳՆ նախարարների վերջին հանդիպմանը հետևած ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ նշված էր, որ մինչև տարեվերջ ԱԳ նախարարների ևս մեկ հանդիպում կլինի։ Քաղաքագետը դրական ակնկալիքներ չունի, բանակցային գործընթաց չկա վաղուց։

«Նոր իշխանություններն էլ որևէ հստակ մոտեցում այս հարցի հետ կապված չունեն։ Համենայն դեպս չի նկատվում, թե որ ուղղությամբ են փորձում առաջ շարժվել։ Ես տեսնում եմ միայն Արցախը բանակցություններում ներգրավելու փորձ։ Հիմքերը, թե ինչպես դա հնարավոր կլինի անել, չկան։ Պաշտոնական Երևանը որևէ քայլ այդ ուղղությամբ չի արել, հայտարարություններն էլ, ինչպես Փաշինյանի վերջին խոսքից էլ տեսանք, ոտքի վրա են ու պահի թելադրանքով, ինչն անթույլատրելի է»,-կարծիք հայտնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի որակմամբ, «թույլ դիրքերից» հանդես գալուց հետո դրանք  կարելի է ամրապնդել նախկին իշխանությունների օրոք ձևավորված բանակացային գործընթացի տրամաբանությանը հավատարիմ մնալով. « Պետք է մանրամասն ուսումնասիրել, հասկանալ, թե ինչով էին զբաղվում, եթե չեն հասկանում, հարցնեն և գոնե այդ մոտեցումների ու տրամաբանության շրջանակում մնան։ Սա՝ առնվազն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}