Աշոտյանը ողջ սրտով ուզում է կիսել Փաշինյանի լավատեսությունը
«Եթե Դուշանբեում Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու և նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն և գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը»։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Փաստացի այդ պայմանավորվությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուգում եւ Ժնեւում եղած, բայց Ալիեւի պատճառով թղթի վրա մնացած համաձայնութունների իմաստի շրջանակում են՝ առանց միջազգային ինստիտուցիոնալ մեխանիզմների։
Ողջ սրտով ուզում եմ կիսել իր լավատեսությունը եւ ինքնավստահությունը այդ հարցում։
Իսկ եթե ոչ, ապա ... չէ, հիմա չեմ քննարկի այդ տարբերակը։
Խաղաղ ծառայություն մեր զինվորներին», - նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան