Բարսելոնայում բախումներ են եղել ցուցարարների ու ոստիկանների միջև
Բարսելոնայում ՝ անկախության հանրաքվեի մեկամյակի կապակցությամբ բողոքի ակցիաներ են իրականացվել։ Կատալոնիայի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև։
«Ռիա Նովոստի»-ն գրում է, որ ձախակողմյան ծայրահեղականները, որոնք կողմ են անկախությանը, ակցիայի ավարտից հետո փորձել են անցնել մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող Ազգային ոստիկանության շենքի տարածք։ Այդտեղ այդ պահին աշխատավրձերի բարձրացման պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս են եղել Jusapol ոստիկանական ասոցիացիայի ներկայացուցիչները։
Հասարակական կարգը հսկող ոստիկանները փորձել են փակել բողոքի ակցիայի մասնակիցների ճանապարհը, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցներն ուժայինների ուղղությամբ մետաղե տարաներ, ծխարձակներ ու ներկ են նետել։ Մեկ մարդ ձերբակալված է։