ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել օգնել Ինդոնեզիային
Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել օգնել Ինդոնեզիայի իշխանություններին, որտեղ երկրաշարժների շարքի և ցունամիի հետևանքով զոհվել է 384 մարդ։
«Ռաշա թըդեյ»-ի փոխaնացմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Ճգնաժամային կառավարման հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսի հայտարարության մեջ:
«ԵՄ-ն արդեն գործի է դրել իր՝ արտակարգ իրավիճակների արբանյակային քարտեզագրման ծառայությունը `օգնելու իշխանություններին: Մենք շարունակում ենք սերտորեն վերահսկել իրավիճակը և պատրաստ ենք մոբիլիզացնել լրացուցիչ օգնություն»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։