Եղիսաբեթ թագուհու երրորդ ձեռքը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հանրությանը ողջունելու համար հատուկ սարքավորում է օգտագործում, որը փոխարինում է նրա ձեռքը։ rg.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Daily Mirror-ն՝ հղում անելով «Queen of the World» գրքից արքայադուստր Աննայի խոսքերին։
Խոսքը բավականին պարզ հարմարանքի մասին է՝ փայտե հենքի վրա հագցված ձեռնոց, որը լցված է պինդ նյութով։ Որպեսզի այն գործի դրվի և նմանվի ողջույնի ժեստի, պետք է ընդամենը թեթև դիպչել հենքին։ Դա թույլ է տալիս 92-ամյա թագուհուն չդադարեցնել հանրային ողջույնները, երբ նա հոգնում է։
«Կեղծ» ձեռքը, ինչպես պատմել է արքայադուստր Աննան, վեց տարի առաջ թագուհուն են ներկայացրել ավստրալացի ուսանողները։ Ընդ որում, գրքի հեղինակ Ռոբերտ Հարդմենը ենթադրել է, որ Եղիսաբեթ Երկրորդը նախկինում այն չի օգտագործել։
«Բայց ես լսել եմ, որ այն դարձել է ընտանեկան սիրված կատակ»,- նշել է նա։