
Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է ստանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
The Sun-ին հաղում անելով՝ Championat-ը գրում է, որ «Կարմիր սատանաների» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյուն տարաձայնություններ ունի թիմի առաջատարներից Պոլ Պոգբայի հետ։ ՄՅՈւ-ի ղեկավարությունն այդ կոնֆլիկտում ավելի շատ աջակցում է Ժոզեին, սակայն բացառված չէ նրան աշխատանքից հեռացնելու տարբերակը:
Աղբյուրը գրում է, որ Զիդանն արդեն սկսել է անգլերենի խորացված ուսուցումը, որպեսզի անհրաժեշտ պահին պատրաստ լինի ընդունելու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:
Հարակից հրապարակումներ`
- Բեքհեմը Զիդանին առաջարկել է գլխավորել իր թիմը
- «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Զիդանին գլխավոր մարզիչ հրավիրելու մասին