Հայաստանի փոքրիկ երգիչները կրկին ակցիա են անում
«Հայ Փոքրիկ Երգիչները» Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքը փրկելու համար այսօր կրկին ակցիա են իրականացնում՝ «Փրկե՛նք Արամի 23-ը, փայփայե՛նք հին Երևանի վերջին պատառիկն ու Նոր Հայաստան ունենալու մեր հույսը»։
Փլուզման եզրին է պատմամշակութային արժեք հանդիսացող, հին Երևանի հատուկենտ վկաներից մեկը՝ Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող պատմամշակութային հուշարձան-շենքը, որն ընդգրկված է «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ` որպես տեղական նշանակության հուշարձան (1.6.206.3 ցուցիչով, բնակելի տուն՝ Զարմայր Անդրեասյանի):
«Այո, մենք այստեղ մեր փորձերն ենք անում, բայց խնդիրը դա չէ, հուսանք՝ մի տեղ կգտենք մեր փորձերի համար։ Մենք խոսում ենք մի քանի պատմական հուշարձանի մասին, որ այս տարածքում են մնացել։ Մեր շենքի պատն ամեն օր կարող է փլվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացնել հուշարձանի անխաթարությունը պահպանելու նախագիծ (այժմ կատարվում է հուշարձան-շենքի չափագրություն, որի հիման վրա կազմվելու է նախագծային առաջարկ):
«Հին Երևան թաղամաս» ֆեյսբուքյան էջում նշված է. «Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի ներկա վիճակը հետևանք է այն բանի, որ շենքի իրացման հարցերը մինչ օրս դեռ չեն լուծվել:
Շենքի հարևանությամբ՝ Քոչինյան փողոցի ներքևի ստորգետնյա տարածքում՝ Հին Երևան թաղամասի հատվածում՝ -2 նիշի վրա, պետք է տեղադրվի էլեկտրական ենթակայան, որը կսնուցի ամբողջ Հին Երևան թաղամասը և հարևանությամբ գտնվող շենքերը: Մինչ այս էլ ենթակայանը Արամի 23 հասցեում գտնվող շենքի պատին կից էր, որը վտանգավոր էր և դրա արագ լուծման վերաբերյալ հարց էր բարձրացվել: Ենթակայանը տեղափոխելու համար փոսորակ է փորվել, բայց մինչ այսօր ներդրողի և սեփականատիրոջ միջև իրացման հետ կապված պայմանագիր չի կնքվել, ինչն էլ խոչընդոտում է շենքի ամրակայման աշխատանքներն իրականացնելուն:
Տվյալ պահին հուշարձանի կողային պատը ճեղք է տվել շենքի հիմնական կոնստրուկցիայից, քանի որ այն կոնստրուկտիվ տեսանկյունից կապված չէր կողքի պատի հետ, որը փոսորակի փորելու ժամանակ իրականացված հարվածներից վնասվել էր: Այսօր արդեն ամրակայման աշխատանքները հետաձգել հնարավոր չէ: Նախագիծը պատրաստ է, մյուս շաբաթ կսկսվեն ամրակայման աշխատանքները»:
Հարակից հրապարակումներ`
- Մշնախի հայտարարությունը՝ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ
- Հուշարձան շենք է, բայց անտարբերություն, պասիվություն կա. Տիգրան Հեքեքյան
- Անհրաժեշտ է հրատապ փրկել Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը
- Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը փլուզման եզրին է
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան