Սերբիայի նախագահը մարտական պատրաստվածության է բերել բանակը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաման է արձակել Զինված ուժերը բերել մարտական պատրաստվածության բարձր մակարդակի՝ պայմանավորված Կոսովոյի հատուկ ջոկատայինների գործողություններով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Կարգադրությունը տրվել է Սերբիայի բանակի գլխավոր շտաբի պետին:
Նշվում է նաև, որ մարտական պատրաստվածության են բերվել ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանման 60 ուժային դիրքավորվել է երկրի հյուսիսում գտնվող «Գազիվոդե» լճի մոտ, որը գտնվում է Կոսովոյի վերահսկողության տակ։