«Ժամանակ». ԱԻՆ-ում կադրային ջարդ է. Աշխատանքից ազատվողներից երկուսը սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է։ Նշանակումից մոտ չորս ամիս անց Հրաչյա Ռոստոմյանը կադրային ջարդ է սկսել։
Երեկ նախարարությունից հեռացվել են վարչության պետեր, բաժնի պետեր, ինչպես նաև մի քանի մարզային վարչության պետեր։ Աշխատանքից ազատման դիմում գրելու հորդորից հետո աշխատանքից ազատվողներից երկուսը սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից մեկին ինֆարկտ է «խփել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում