Հայաստանում շինանյութերի արտադրության ծավալները զգալի աճել են
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 77 տոկոսով աճել է ցեմենտի արտադրության ծավալը: Եթե այս տարվա հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 357 հազար տոննա ցեմենտ, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 201.7 հազար տոննա:
Ըստ վիճակագրության՝ այս տարվա 9 ամիսներին 2.1 անգամ ավելացել է գաջի արտադրությունը՝ կազմելով 15 հազար 206 տոննա:
Հունվար-օգոստոսին 2.2 անգամ աճել են տուֆի, 33.4%-ով՝ ապակյա տարաների, 20%-ով՝ ոչ հանքային շինանյութերի, 32.7%-ով`հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների, 82.5%-ով՝ գիպսային շաղախի, 60.5%-ով՝ բնական քարից երեսպատման սալերի, 45.9%-ով՝ ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների արտադրության ծավալները:
Այս տարվա 8 ամիսներին 4.8%-ով նվազել է միայն կրի արտադրությունը։