Ռեժիսոր Զիադ Դուերին ֆիլմ է նկարահանում Սադդամ Հուսեյնի մասին
Լիբանանցի ռեժիսոր Զիադ Դուերին ֆիլմ է նկարահանում Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա էկրանավորում է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Ջոն Նիքսոնի «Լսելով նախագահին. Սադդամ Հուսեյնի հարցաքննությունը» գիրքը։ Ջ. Նիկսոնն առաջիններից մեկն էր, ով հարցաքննել էր Իրաքի նախկին նախագահին 2003 թվականին նրա ձերբակալությունից հետո։ Ֆիլմի պրոդյուսերն է Ալեքսանդր Ռոդնյանսկին։
Նիքսոնը, ով աշխատել է ԿՀՎ-ում 1998-2011 թվականներին, իր գրքում պատմում է Իրաքի առաջնորդի հետաքննության փորձի մասին։ Դուերի խոսքով, գիրքը պատմում է «արժանապատվության և ճշմարտության» մասին:
«Հուսեյնի ձերբակալությունն ու մահապատիժը դարձել են Մերձավոր Արևելքի և աշխարհի պատմության մեջ շրջադարձային պահ, և այդ կինոնկարը հնարավարություն կտա ուսումնասիրել, ինչ է տեղի ունեցել և ինչու»,- ասել է ռեժիսորը։