Հայկական օճառի և լվացող միջոցների արտադրությունը զգալի աճել է
Հայաստանում օճառի արտադրությունը զգալի աճել է։ Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.4 անգամ և կազմել 536.2 տոննա: 2017 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 226.6 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 21.4%-ով ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018թ-ի հունվար-օգոստոսին արտադրվել է 2 981.9 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 2 456.2 տոննա: