Արմավիրում քաղաքապետի չորս թեկնածու կա
Արմավիրում քաղաքապետի չորս թեկնածու է առաջադրվել։ ԿԸՀ պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ բոլորն թեկնածուներն ինքնաառաջադրված են, նրանցից երեքն անկուսակցական են, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Վերջինը Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն է։
Սևակ Մինասյանն իրավաբան է, Օհան Հարությունյանը ճարտարագետ է, Ժիրայր Աբրահամյանի անվան դիմաց որևէ տվյալ չկա։
Արմավիրում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են անցկացվելու հոկտեմբերի 21-ին։ Առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 2-ին՝ մինչև ժամը 18։00-ն ներառյալ։
Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական էր տվել այս տարվա հունիսի 22-ին։ Խլղաթյանը Արմավիրի քաղաքապետ էր ընտրվել 2004թ., հետագայում վերընտրվել է, մինչ այդ զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը:
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանում Սասուն Միքայելյանի որդին չորս մրցակից ունի
- Մարզպետի տեղակալը կպայքարի քաղաքապետ դառնալու համար
- Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու