Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Արցախի հնախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից նաև հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը Հայկ Քոթանջյանին է հանձնել «Մխիթար Գոշ» մեդալ, որով նա պարգևատրվել էր Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան