Բելառուսը 20 տարվա ընդամիջումից հետո ֆիլմ է ներկայացրել «Օսկարի»
Բելառուսը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ է ուղարկել: Բելառուսը «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացրել է բելառուս ռեժիսոր Դարյա Ժուկի «Բյուրեղապակի» ֆիլմը:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման որոշում է կայացրել բելառուսական Օսկարի հանձնաժողովը, նշվում է, որ ֆիլմը համապատասխանում է Ամերիկյան կինոակադեիմայի չափանիշներին: Հուլիսին ֆիլմը Օդեսայում կայացած միջազգային կինոփառատոնում արաժանացել է Գրան-պրիի, իսկ սեպտեմբերին Ալմաթիում կայացած Almaty Film Festival-ում արժանացել է բարձրագույն մրցանակի: